ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՀ

Գալիս էր դաժան, գալիս էր ահեղ, աչքերն արնակոխ.
Ես կարո՛ղ էի ավերել նրա մռութը տձև,
Բայց սուր չէր ձեռքիս, այլ հին խաչքարի մամռոտած բեկոր.
Ու չկամեցա ես այդ սրբազան նշխարը պղծել:

Թեև ուղեղը լիքն էր խավարով քարանձավային,
Առնչվեց, սակայն, իմ վարանումի գաղտնիքին վսեմ.
Եվ գալիս էր միշտ, երբ հակված էի լինում մատյանին,
Կամ սքանչացած արարում էի ծաղկաքար ու վեմ: Շարունակել կարդալ “ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՀ”

ԵՎ ՆՈՐԻՑ ԳՆԱՑ ՍԱՐԵՐԸ

Ամեն ժամանակում երկրին տրվում է մարդկային սերնդի մի հատված, որպեսզի նրա մեջ բնակեցվի ազգի խիղճն ու բարոյականությունը, ուժն ու տառապանքը: Համեստ ու ազնիվ կյանքով, հաճախ բոլորովին աննկատ, նրանք ապրում են մեր կողքին՝ իրենց ներսում կրելով ազգի ճակատագրի խաչը: Լինում է, որ պատմության նրանց հատվածն անցնում է առանց ողբերգական մեծ դեպքերի, համաժողովրդական աղետների, և այդ մարդիկ հեռանում են կյանքից՝ ներսում տանելով չկայացած սխրանքների ու չդրսևորված ազնվության կրակը: Եվ ապրողները չեն իմանում, թե ովքեր եկան ու անցան իրենց կողքով: Բայց այդպես լինում է երջանիկ ժողովուրդների պատմության մեջ: Այսինքն՝ չի վերաբերում մեզ: Շարունակել կարդալ “ԵՎ ՆՈՐԻՑ ԳՆԱՑ ՍԱՐԵՐԸ”

Այս հենակների կտկտոցները

Այս հենակների կտկտոցները
Մի չվերջացող նախադասության
Բազմակետեր են:
Այս հենակների կտկտոցները՝
Հեռվում, ինչ-որ տեղ պայթող ռումբերի
Խուլ արձագանքներ:

Եվ հենակներն այս, արդյոք, քայլո՞ւմ են,
Թե՝
Անվերջ թակում աշխարհի խղճի
Պատուհանները…

©Իգնատ Մամյան
«Հանդի հաց», «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1978

ՀՈՒՄՈՐԸ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆՈՒՄ

Հատված Իգնատ ՄԱՄՅԱՆԻ «ԵՐԿԻՐ ԾՆՆԴԱՎԱՅՐ» գրքից

* * *

Անասնագողությունը Կոտիկի աչքին ոչ թե հանցանք էր, այլ զբաղմունք, աշխատանք, որից եկած օգուտը նույնպես միանշանակ հալալ վաստակ էր։ Հե՞շտ է գիշերվա վտանգներին ենթարկվելով սար ու ձոր ընկնել, ահռելի չարչարանքով անասուն գողանալ, որ ծախի, մի ցավի ոտք կոտրի։ Նրա փիլիսոփայությունը, համենայնդեպս, արդարացնում էր եկամտի այդ միջոցը, և չէր հասկանում, թե այդպիսի բանի համար ինչո՞ւ են մարդկանց դատում։ Իսկ իրեն շատ էին դատել, այնքան շատ, որ երբ հերթական դատի ժամանակ դատավորը հարցնում է՝ Կոտի՜կ Ամիրաղյան, նախկինում դատվա՞ծ ես, անմեղ – անմեղ պատասխանում է՝

— Էս տարվանի՞։ Ոչ, բոլորովին…

Իսկ այդ օրը ընդամենը հունվարի 4-ն էր։ Շարունակել կարդալ “ՀՈՒՄՈՐԸ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆՈՒՄ”

Իգնատ Մամյան. «Վիրավոր լեռան ճիչը» (Լրացվող)

«Վիրավոր լեռան ճիչը» փաստավավերագրական գրքի շնորհանդեսը Հայաստանի գրողների միությունում
2006 թ. մարտի 14 (ՄԱՍ I)

* * * Շարունակել կարդալ “Իգնատ Մամյան. «Վիրավոր լեռան ճիչը» (Լրացվող)”

ՎԵՐՋԻՆ ԽՐԽԻՆՋԸ

Էլ հարկավոր չէր: Անթամբ ու անսանձ
Տարել գյուղից դուրս՝ լքել էր տերը.
Ու քարշ տալով իր ոտքը փշրված՝
Ձին հեռանում էր դեպի դաշտերը

Կանգ առավ մի պահ, ետ նայեց նա լուռ,
Ու լայն ռունգերով հոտոտեց օդը.
Ռունգերի վրա մարում էր տխուր
Մանկութ ախոռի հարազատ հոտը: Շարունակել կարդալ “ՎԵՐՋԻՆ ԽՐԽԻՆՋԸ”

Լուսեղեն երգի երևույթը

Ի՛նչ արագ է թռչում ժամանակը, Տե՜ր Աստված, հարազատ մարդու ժամանակը:

Քսանհինգ-երեսուն տարի է անցել, բայց նրա բանաստեղծական ճանապարհին երբեք մեգ ու մշուշ չի եղել, այլ միայն լույս ու բյուրեղյա մաքրություն, կապույտ ճախրանքի թափանցիկություն, արևային հրացոլք, իր իսկ «արծաթե եզերքից» բխող անլռելի, ոգեղեն մի ղողանջ… Շարունակել կարդալ “Լուսեղեն երգի երևույթը”

Արմենուհի Ծատուրյան․ Այնժամ ես քեզ հետ էի, և աշխարհն էր ինձ հետ

Այնժամ ես քեզ հետ էի, և աշխարհն էր ինձ հետ, իսկ հիմա, կուչ եկած աշխարհի իմ տխուր անկյունում, գրում եմ այս տողերը՝ հույս ունենալով, որ կբռնեմ այն լուսավոր արահետը, որ ինձ կբերի դեպի քեզ:

Համոզված եմ, որ մեր հաջորդ հանդիպման վայրը տիեզերքն է լինելու: Ես այնտեղից լսում եմ հեռավոր զանգերիդ կանչը, և այն ինձ տանում է Այրում՝ քո առաջին սիրո հայրենիքը, ուր օրվա աղմուկները հանգչում էին, ու սկսվում էր բարաքաշարի երեկոն: Շարունակել կարդալ “Արմենուհի Ծատուրյան․ Այնժամ ես քեզ հետ էի, և աշխարհն էր ինձ հետ”