Հովհաննես Շիրազ

Հեկեկում են զանգերը արնագույն միգում —
Նաիրական վերքերի մրմուռ է ու ցավ.
Աղետավոր մշուշ է տաճարի բակում.
Մշուշի մեջ՝ մատաղի գառներ ցիրուցան։

Սիամանթո, Վարուժան — զոհեր են վաղուց։
Մեծ լոռեցին աշխարհում այլևս չկա։
Պոետական լեռների մթին վիհերից
Բարձրանամ է Չարենցի հողմը խելագար։

Աղետավոր մշուշից ելնում է մի որբ՝
Նարեկացու համբույրը առած ճակատին,
Երակներում՝ նաիրյան արյունը երգող.
Եվ հայացքը՝ սգավոր լեռան գագաթին։

Եվ հայացքը՝ որբացած լեռան ձյուներին,
Եվ տենչերը՝ լեռն ի վեր նժույգներ արձակ,
Նա գալիս է հանճարեղ խենթությունների,
Եվ գալիս է, որ լինի ճշմարտության զանգ։

Կասկածավոր, մենավոր, ուժեղ ու անհաշտ
Ահա շրջում է որպես կենդանի բագին,
Ով ուզում է՝ թող նրան կոչի գինեպաշտ,
Ով ուզում է՝ համարի օրերի ոգին։

Ու շաղ տալով մայթերին բառեղեն վարդեր
Ու խոտերը՝ տաճարներ՝ լցված ղողանջով,
Որպես հավետ զորացող  հայկական  Անթեյ
Ապրում է նա՝ ոգորված դարերի կանչով։

… Եկավ, ասաց ու անցավ։ Գնաց լանջն ի վեր՝
Ետ նայելով սգավոր լեռան ձյուներից։
Եվ նաիրյան սրբացած դեմքեր կարեվեր
Ցավով ելան ընդառաջ հին մշուշներից։

Թե ճշմարիտ է ոգին, ինչպես սեր և հաց,
Նա — հավերժի համբույրը առած ճակատին,
Առյուծային իր բաշը հողմերին տված՝
Մեզ է նայում սրբազան լեռան գագաթից։

©Իգնատ Մամյան

«Վայրի մեղր», Երևան, «Նաիրի» հրատարակչություն, 1999
«Երկնաքարեր», Երևան, «Սովետական գրող» հրատարակչություն, 1985

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.