Իգնատ Մամյան. «Վիրավոր լեռան ճիչը» (Լրացվող)

«Վիրավոր լեռան ճիչը» փաստավավերագրական գրքի շնորհանդեսը Հայաստանի գրողների միությունում
2006 թ. մարտի 14 (ՄԱՍ I)

* * * Շարունակել կարդալ “Իգնատ Մամյան. «Վիրավոր լեռան ճիչը» (Լրացվող)”

Վիրավոր օձի թույնը

Մեջքը ջարդված, նենգափայլ աչքերում ոխ ու չարություն, դեղին երախից սև լեզուն ներսուդուրս անելով` օձը գալարվում, հուրհրատում է արևի տակ, և թեկուզ գլուխը ջարդիր` նրան մահ չկա մինչև մայրամուտ: Այդպես է, օձը մեռնում է մայրամուտից հետո: Եվ սարսափելի է վիրավոր օձի թույնը: Եթե մենք սպասեինք իրիկնանալուն, սպասեինք այնքան, մինչև կայսրություն ասվածի գալարվող մարմինն անշարժանար ու սառչեր, գուցե թե այսչափ կորուստներ չտայինք: Իմ ընկեր Հարություն Մալինյանը խփվեց մայիսի երեքի առավոտյան, Հարսնաքար լեռան լանջին` Ոսկեպարից Բաղանիս անցնելիս: Հիվանդանոցի փոքրիկ սենյակում ես տեսա նրա մահվան պահը: Տեսա ռուսական արկի բեկորը, որ բժիշկները հանել էին նրա կրծքավանդակից: Այն կրակել էր ռուս զինվորը: Շարունակել կարդալ “Վիրավոր օձի թույնը”

Հովհաննես Շիրազ

Հեկեկում են զանգերը արնագույն միգում —
Նաիրական վերքերի մրմուռ է ու ցավ.
Աղետավոր մշուշ է տաճարի բակում.
Մշուշի մեջ՝ մատաղի գառներ ցիրուցան։

Սիամանթո, Վարուժան — զոհեր են վաղուց։
Մեծ լոռեցին աշխարհում այլևս չկա։
Պոետական լեռների մթին վիհերից
Բարձրանամ է Չարենցի հողմը խելագար։

Աղետավոր մշուշից ելնում է մի որբ՝
Նարեկացու համբույրը առած ճակատին,
Երակներում՝ նաիրյան արյունը երգող.
Եվ հայացքը՝ սգավոր լեռան գագաթին։ Շարունակել կարդալ “Հովհաննես Շիրազ”

Մխիթարության կղզին

Հրետանու դղիրդների մեջ մենք չլսեցինք առաջին ամպրոպների ճայթյունները սահմանային  գորշ լեռների վրա: Գարնանը ոչ ոք չդիմավորեց: Ոչ ոք չզգաց առաջին անձրևի հետ արտերից  բարձրացող վայրի համեմի հոտը, որովհետև արտեր չկային, և ընդհանրապես բնության բոլոր բուրմունքները  խեղդված էին վառոդի, բլինդաժներում վառվող կրակների  ծխաշունչ մղձավանջի մեջ: Պատերազմը եղանակի փոփոխություններ չի ընդունում: Հարավային քաղաքում նույն թանձր ու մռայլ գիշերներն  են՝ հատուկենտ շների վայրենացած կաղկանձով, տանիքներից պոկված թիթեղակտորների  նյարդային աղմուկով: Շարունակել կարդալ “Մխիթարության կղզին”

Իգնատ Մամյան. «Հանճարների մահը ոչ թե վախճան է, այլ հավերժության սկիզբ»

Լոռվա երկնքում դեռ կենդանի են այն արծիվները , որոնց ճախրանքով հիացել է Թումանյանը: Դեռ խշշում են այն կաղնիները, որ հազարավոր ձեռքերով հեռվից կանչում էին հիվանդ բանաստեղծին: Ի վերջո այսօր աշխարհում կան 135-ը բոլորած երկարակյացներ: Բայց ժամանակի ստուգաբանությունը չի վերաբերում հանճարներին, որոնց համար «Հազար տարով, հազար դարով առաջ թե ետ, ի՛նչ կա որ….»:

Հանճարների մահը ոչ թե վախճան է, այլ հավերժության սկիզբ՝ հավերժություն, որ նրանք զգում ու վայելում են դեռևս մահվանից առաջ՝ «Վեհացնում է ու վերացնում ամենալուր իմ հոգին Տիեզերքի խոր մեղեդին ու մըրմունջը ամենուր»…. Շարունակել կարդալ “Իգնատ Մամյան. «Հանճարների մահը ոչ թե վախճան է, այլ հավերժության սկիզբ»”

ՍԵՐԸ

Ախ, ո՞ւր գնաց,
Ախ, ո՞ւր գնաց
Ոտաբոբիկ ու գլխաբաց…
Ես ամեն ինչ տվել նրան՝
Ապրում էի լոկ իղձերով,
Ի՞նչ էր ուզում, որ չունեցավ,
Կամ ինչի՞ց էր հոգին խռով:
Արդյոք ո՞ւր է հասել հիմա,
Ի՞նչ քամի է դեմքին փարվում,
Նրա անհայտ բախտի վրա
Ի՞նչ թռչուն է թափահարվում… Շարունակել կարդալ “ՍԵՐԸ”

ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ

Դեմքս հպել անցյալի խոնավ ապակուն —
Անձրևային մութի մեջ տեսնում եմ հազիվ.
Ճռնչում է հնօրյա կարուսելն այգում,
Առկայծում է մշուշից լապտերը գազի։

Դու հիվանդ ես։
Եվ հանգչող աչքերդ խոնավ
Մի տեսիլք են աղերսում հսկա խավարից.-
Քո դեմ վերջին մի անգամ ցոլցլում է Նա՝
Տխուրաչյա երկիրը — կապույտ Նաիրի։

Մի կառափ է գլորում փողոցով քամին։
Ատամների տակ սեղմած սևացած լեզուն՝
Գլորվում է,
Եվ մտքերն ամեն ցնցումից
Հառաչում են ցավագար կառափի ներսում։ Շարունակել կարդալ “ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ”

ԽՈՍՔ ՑԱՎԻ ԵՎ ԱՌՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ

Մեր շուրթերից հնչող ամեն բառ ցավի ճիչ է, ներսում զսպված ամեն զգացում՝ ինքնատանջ տվայտանք, և արդեն ուշ է հավատ- աղերսանքով նայել երկինք, թե՝«Տե՛ր, մի՛ տար զմեզ ի փորձություն»: Ես, որ հավատացել եմ Աստծու գթությանը, հիմա պարտադրված եմ խոստովանել. մեր երկնքում ո՛չ արդար ուժ կա, ո՛չ լուսավոր խիղճ, մեր երկինքը դատա՜րկ, դատարկ է, հարազատներս: Բիբլիական այս մի բուռ հողի վրա մենք ենք ու մեր անընդհատ նորոգվող տառապանքը: Ու երկրաշարժ կոչվող այս զարհուրելի պատիժը՝ բազմաքանակ մահերով ու վիրավորներով, զանգվածային փլուզումներով: Նա հասավ մեր ամենադժվարին պահին, երբ հոգու վիրավորանքից տնքալով մտածում էինք, թե ինչպե՞ս, որտե՞ղ տեղավորենք իրենց բնակավայրերը թողած տասնյակ հազարավոր մեր հարազատներին: Վրա հասավ ահավոր դաժանությամբ՝ մեզ ազգովի դարձնելով սգո տառապալի թափոր… Շարունակել կարդալ “ԽՈՍՔ ՑԱՎԻ ԵՎ ԱՌՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ”

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ

Վաղնջական ցոլքերից նաիրական հրի
Դու հառնում ես անվախճան — որպես հավետ վկա,
Որպես մի հին պատմություն մեր սեպագիր քարի՝
Կասկածներով հալումաշ, ուժով առնական:

Կարսը՝ հեռու և մշուշ-մորմոք ու այգի,
Եվ Կարինե Քոթանջյան, և տետրեր կապույտ,
Եվ խառնված հողմերին քո ժամանակի՝
Քարուխռիվ օրերով թռչում ես անփույթ:

Թող սպասեն գառները եկեղեցու բակում:
Դու գնում ես, որ դառնաս խարազան ու համբույր՝
Հավիտյանս թողնելով միգամած այգում
Եվ Կարինե Քոթանջյան, և տետրեր կապույտ: Շարունակել կարդալ “ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ”