Ոսկեպարյան ողբերգության իրապատումը

«20-րդ դարավերջն է, համաշխարհային քաղաքակրթության արծաթե կարգերը ղողանջելով անցնում են մարդկային բանականության պողոտաներով, իսկ ես կրկնում եմ միջնադարի իմ ցավեղբոր հառաչանքը.

-Արցունքոտ է գիրս ու գրիչս դողդոջ, զի նորեն եկավ աղետ և թափվեց արյուն… Ցավ են սփռում զանգերը, և մութից արյան հոտ է փչում… Երկրի հողը տնքում է չարի ոտքերի տակ, երկիրը լցվում է նահատակների հառաչանքով: Ահավասիկ դարձյալ եկել է արյունարբուն` բերելով արցունք ու ավեր, ու նորեն պիտի գա, զի կարեկից է ամենայն ոք, բայց` ոչ օգնական… »:  Շարունակել կարդալ “Ոսկեպարյան ողբերգության իրապատումը”

Եվ եղավ պատերազմ…

Նոր գիրք` նվիրված Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի 1990-1992թթ. ինքնապաշտպանությանը

— Ծանր, հզոր թևերը թափահարելով, աչքերում՝ ամպրոպի հրաշեկ ցոլքեր, քամու և անձրևի շառաչների միջով թռչում էր արծիվը հավերժական լեռների վրայով, և փետուրներից հին կայծակների փշրանքներ էին կաթկթում անտառների ու քարափների վրա։ Վերջին անգամ նա երկինք էր բարձրացել Սասնա ըմբոստ լեռներից, Տարոնի դաշտով, Եփրատի դրախտային ու ողբերգական հովիտների վրայով հասել արաբական անապատները, վրիժառու ըմբոստությամբ շառաչել Դեր-Զորի մռայլ, արյունոտ ավազաբլուրների վրա, հետո հուժկու թևաբախումներով կրկին վերադարձել արծվաբույն հայոց աշխարհ, հավերժության ամբողջ ուժով մոլեգնել Բաշ-Ապարանի ու Սարդարապատի երկինքներում, իր շառաչի արձագանքներով լցրել Սյունյաց լեռները և յոթանասուն տարի անց, որ չնչին ակնթարթ է նրա պես հավերժի համար, ահա գալիս է դեպի թշնամու դեմ բարձրացող մեր ալեկոծ եզերքը։ Այդ արծիվը մեր հայոց ազգի հավերժական ոգին է, որ անցել է երկնային ու երկրային հազարավոր փոթորիկների միջով և ամեն փորձությունից հետո առավել է զորեղացել։ Շարունակել կարդալ “Եվ եղավ պատերազմ…”

ԵՂԵՐԱԿԱՆ ԼՈՒՍԱԲԱՑ

Egherakanlusabac«Նարեկացի» հրատարակչությունը լույս է ընծայել ճանաչված լրագրող, հրապարակախոս, բանաստեղծ ԻԳՆԱՏ ՄԱՄՅԱՆԻ «ԵՂԵՐԱԿԱՆ ԼՈՒՍԱԲԱՑ» վերնագիրը կրող գրքույկը, որում զետեղված գեղարվեստական ակնարկները պատմում են 1991 թվականի մայիսին Նոյեմբերյանի շրջանի Ոսկեպար գյուղում եղերաբար զոհված միլիցիայի աշխատակիցների մասին: Գրքույկում հեղինակը մանրամասնորեն ներկայացնում է մայիսյան այն զարհուրելի գիշերվա ողբերգությունը, երբ Նոյեմբերյանի միլիցիայի կարգախումբը` քսան մարդ, չորս քաղաքացիական ուղեկիցներով, ընկավ ռուս դեսանտայինների ու ադրբեջանական ՕՄՕՆ-ի պատրաստած դավադիր ծուղակը և քաղաքակիրթ հորջորջվող այս ժամանակին անհարիր վայրենությամբ գերեվարվեց, խոշտանգվեց, սպանվեց: Շարունակել կարդալ “ԵՂԵՐԱԿԱՆ ԼՈՒՍԱԲԱՑ”

ԵՎ ԵՂԱՎ ԱՐՅՈՒՆ…

Այո, եղավ արյուն: Եղավ այն, ինչից վախենում, խուսափում, զգուշանում էինք մեր շարժման ամբողջ ընթացքում: Ինչո՞ւ և ինչպե՞ս եղավ: Կենտրոնական հեռուստատեսությունը, որ մարգարեաբար կանխագուշակել էր կատարվելիքը, չհապաղեց շրխկացնել հերթական պիտակը` տեռորիստ: Այս ո՞ւր հասանք: Հուսանք, որ կպարզվի, թե ովքեր են եղել ողբերգության կազմակերպիչները և ում խղճին է նստած երկու տասնյակից ավելի մարդկանց արյունը, որոնց մեծ մասը բացարձակապես կապ չունի կատարվածի հետ: Եվ, անկախ նրանից, թե ինչ կպարզի հետաքննությունը, մի բան հաստատ է` կատարվածի համար պատասխանատու են նաև նրանք, ովքեր մեր ժողովրդին հասցրեցին այս վիճակին` մեծապետական դաժան որոշումներով ու հարկադրանքներով:  Շարունակել կարդալ “ԵՎ ԵՂԱՎ ԱՐՅՈՒՆ…”