Սարաշխարհ (Տեսանյութ)

Դրախտների մի հավք է անցնում լեռնաշխարհի վրայով, կախարդական մի թռչուն՝ աչքերում նախնական լուսաբացների պայծառ ու մաքուր ցոլքեր և փետուրների մեջ՝ Եդեմային հովիտների անաղարտ շունչը։ Նա երգում է ամպոտ բարձունքների վրա, և աստղերը՝ նրա երգով ներշնչված, մաքրվում են ձմռան թուխպ ու մշուշներից, հստակ ու երանելի շողում հավերժական լեռների Երկնքում։ Շարունակել կարդալ “Սարաշխարհ (Տեսանյութ)”

Ասք ծննդավայրի

Լույս է տեսել Իգնատ Մամյանի նոր գիրքը՝ «Երկիր Ծննդավայր», որը նվիրված է հեղինակի հայրենի քաղաք Նոյեմբերյանին, նրա պատմությանն ու մարդկանց:

Այս առիթով «Առավոտը» հյուրընկալեց գրողին:

— Ե՞րբ է գրվել գիրքը, ի՞նչ նպատակով ու ընդգրկումներով եւ ինչպե՞ս եք կարողացել ապահովել այսպիսի շքեղ ու բազմաքանակ հրատարակություն:

Շարունակել կարդալ “Ասք ծննդավայրի”

Նրա գրականության առանցքը հայ ժողովուրդն է

Իգնատ Մամյանը պոետիկ անձնավորություն է, որ կա­րողանում է ժամանակի տարուբերումների մեջ մնալ նույն վառ, ինքնատիպ անհատականությունը` ըմբոստ, պոռթկուն, ճշմար­տությունը ճակատին ասող։ Պատյանը, որով զրահավորում է հոգին, կարծր ու առնական է, միջուկը՝ նուրբ ու սրտահույզ, և այդ ամենը ճիշտ ու ճիշտ արտացոլվում է նրա ստեղծագոր­ծության մեջ։ Շարունակել կարդալ “Նրա գրականության առանցքը հայ ժողովուրդն է”

Անիծյալ կորուստ

Ախր զենքն Ասլանի ինչի՞ն էր պետք: Նրա պես բարի, ազնիվ, աշխատավոր մարդն ի՞նչ գործ ուներ այդ սատանայի սարքի հետ: Չգիտեր էլ՝ մեջը փամփուշտ կա՞, թե չկա, կրակո՞ւմ է, թե փչացած է: Իրենից առաջ հայրը՝ Ավետիքն էր երեսուն տարի կրել այն, երբ աշխատում էր գաղտնի փոստի առաքիչ կոչվող այդ անիծյալ պաշտոնում: Թոշակի գնաց եւ պաշտոնը, ձին ու նագանը հանձնաժողովի ակտով փոխանցեց Ասլանին, որը փոստի վարիչի համաձայնությամբ փոխարինելու էր հորը: Կրակ էր՝ մեջն ընկավ: Քանի անգամ վարիչին խնդրեց, թե՝ էս անտերը թույլ տուր քո երկաթե պահարանում պահեմ, ամեն օր քամակիցս կախած այստեղից Այրում եմ հասցնում, հետ բերում, ինչի՞ս է պետք, ինձ թալանողն ո՞վ էL: Բայց միշտ փոստի վարիչը կտրականապես մերժել էր՝ -Ո՛չ, նագանը նախատեսված է գաղտնի փոստի պահպանության համար: Բա որ Ծակ քարի անտառում վրադ հարձակվե՞ն… Շարունակել կարդալ “Անիծյալ կորուստ”