ՍԵՐԸ

Ախ, ո՞ւր գնաց,
Ախ, ո՞ւր գնաց
Ոտաբոբիկ ու գլխաբաց…
Ես ամեն ինչ տվել նրան՝
Ապրում էի լոկ իղձերով,
Ի՞նչ էր ուզում, որ չունեցավ,
Կամ ինչի՞ց էր հոգին խռով:
Արդյոք ո՞ւր է հասել հիմա,
Ի՞նչ քամի է դեմքին փարվում,
Նրա անհայտ բախտի վրա
Ի՞նչ թռչուն է թափահարվում… Շարունակել կարդալ “ՍԵՐԸ”

ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ

Դեմքս հպել անցյալի խոնավ ապակուն —
Անձրևային մութի մեջ տեսնում եմ հազիվ.
Ճռնչում է հնօրյա կարուսելն այգում,
Առկայծում է մշուշից լապտերը գազի։

Դու հիվանդ ես։
Եվ հանգչող աչքերդ խոնավ
Մի տեսիլք են աղերսում հսկա խավարից.-
Քո դեմ վերջին մի անգամ ցոլցլում է Նա՝
Տխուրաչյա երկիրը — կապույտ Նաիրի։

Մի կառափ է գլորում փողոցով քամին։
Ատամների տակ սեղմած սևացած լեզուն՝
Գլորվում է,
Եվ մտքերն ամեն ցնցումից
Հառաչում են ցավագար կառափի ներսում։ Շարունակել կարդալ “ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ”

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ

Վաղնջական ցոլքերից նաիրական հրի
Դու հառնում ես անվախճան — որպես հավետ վկա,
Որպես մի հին պատմություն մեր սեպագիր քարի՝
Կասկածներով հալումաշ, ուժով առնական:

Կարսը՝ հեռու և մշուշ-մորմոք ու այգի,
Եվ Կարինե Քոթանջյան, և տետրեր կապույտ,
Եվ խառնված հողմերին քո ժամանակի՝
Քարուխռիվ օրերով թռչում ես անփույթ:

Թող սպասեն գառները եկեղեցու բակում:
Դու գնում ես, որ դառնաս խարազան ու համբույր՝
Հավիտյանս թողնելով միգամած այգում
Եվ Կարինե Քոթանջյան, և տետրեր կապույտ: Շարունակել կարդալ “ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ”

ԱՆՁՐԵՎԻՑ ՀԵՏՈ

Շեկ ցոլանքները հանգան,
Անձրևի ձայնն է լռում։
Փչակներում ամպրոպի
Արձագանքն է մարմրում։

Եվ ճյուղերով բքահար,
Արմատներով հոգնամած,
Հևո՜ւմ էին մշուշում
Կաղնիները ծանր ու թաց։ Շարունակել կարդալ “ԱՆՁՐԵՎԻՑ ՀԵՏՈ”

ՊԱՐԶԱՊԵՍ ԱՐԻ…

Անձրևը շուտով կփոխվի ձյունի,
Արդեն շնչում է հողմը տանիքին։
Իմ խրճիթն այնքա՜ն բաց ճեղքեր ունի,
Ո՞նց եմ ապրելու սառնամանիքին։

Մի՛ վերադարձիր, պարզապես արի,
Օգնիր՝ նորոգենք այս տնակը խեղճ,
Ախր դու գիտես, թե բուքն ինչ կանի,
Դու էլ ես, ախր, ապրել նրա մեջ։ Շարունակել կարդալ “ՊԱՐԶԱՊԵՍ ԱՐԻ…”

ԳԱՂՏՆԻՔԻ ՊԵՍ…

Մոմի լույսը բեկբեկուն,
Ծիծաղի պես, թե լացի,
Ցոլցլում է կիսափակ
Աչքերի մեջ մեռածի:

Նրա սրտում ինչքան ցավ
Ու տագնապներ որ կային,
Հիմա ճախրում են արձակ
Հովիտներում աստղային: Շարունակել կարդալ “ԳԱՂՏՆԻՔԻ ՊԵՍ…”

Աշխարհն իր ողջ խնդությամբ

Աշխարհն իր ողջ խնդությամբ
Ու ցավերով իր անքուն
Փոքրիկ մի պահ է միայն
Ցոլում մարդու հայացքում։

Մի ակնթարթ… ու մեկեն,
Այդ պահի մեջ փութանցիկ,
Պարզ են դառնում անմեկին
Ամեն խորհուրդ ու գաղտնիք։ Շարունակել կարդալ “Աշխարհն իր ողջ խնդությամբ”