Եռերգություն Երևանին

  1. Հավերժության բանաձև

Նիրհեք հանգիստ հողի տակ, օ՛ քաղաքներ կործանված
Արքաներով իմաստուն, տաճարներով լուսաշող,
Ձեզ տրվել էր ամեն ինչ՝ սեր ու պատիվ, փառք ու հաց,
Դուք ունեցաք ամեն ինչ՝ բացի… Ոգին հավերժող։

  1. Քաղաքը

Մասիսների բիբլիական շուքի տակ,
Մասիսների հավերժությամբ ներշնչված,
Ապրում է հի՜ն, նաիրական մի քաղաք՝
Ներսում արև ու լեգենդներ աստղամած։ Շարունակել կարդալ “Եռերգություն Երևանին”

«Հեռավոր զանգերի կանչը»

heravorzangerikanchyԶանգերը ժամանակների հեռվից ընթերցողին են հասցնում «Այրում» կայարանում անցյալ դարի 50-60-ականներին ապրած մի սերնդի ճակատագրի ղողանջները: Թվում է` հետպատերազմական զրկանքներով, ստալինյան բռնությունների իրողությամբ մթագնած ու անորոշ հույսերի այդ ժամանակաշրջանը այսօրվա ընթերցողին պետք է որ չհետաքրքրի. այժմ ապրում ենք բոլորովին այլ մի իրականության մեջ, երբ ապրողներին հուզողը մոտիկ անցյալի ու հոգսաշատ ներկայի թելադրած և հրատապ լուծում պահանջող նոր խնդիրներն են: Սակայն… Շարունակել կարդալ “«Հեռավոր զանգերի կանչը»”

…Ու դատարկությունը չի լցվելու

MherArghamanyanՍկիզբը չեմ գտնում… Վերջի հոգեմաշող ցավն ամբողջը մշուշել–իր մեջ է կլլել ու լավ չի երևում։ Սկիզբը ուզում եմ տեսնել սարաշխարհիդ «նախնական լուսաբացների պայծառ ու մաքուր ցոլքերի», «քնած մանուկների պես արթնացող աղբյուրների», «դրախտների հավքի թևաբախումից շնչավորվող խոտ ու ծաղկունքի»՝ ռունգերդ սարսռող բույրերի մեջ, մեծ աշխարհի փոքր անկյուն Այրումի բարաքաշարի «պատուհաններին քսվող մշուշների միջով երևացող կաղնիներից» ծորացող թախծի ու այնտեղ ապրող կարծես ուրիշ աշխարհներից եկած մարդկանց փոխանցած ջղագրգիռ հոգեհոսքի մեջ… Շարունակել կարդալ “…Ու դատարկությունը չի լցվելու”

Մեհմանա՝ տխուր և փոքրիկ գյուղ…

-Ճանապարհը չգիտեմ,- ասաց առաջին տաքսու վարորդը:- Մեհմանա ո՞վ է գնում, որ ես գնամ։ Երկրորդը՝ ճերմակ մազերով մի տարեց մարդ, առաջարկեց.

-Արի ես քեզ տանեմ մինչև Դրմբոն, բայց հեռու է՝ մոտ հարյուր կիլոմետր, և պիտի վճարես նաև ետդարձի համար։ Շարունակել կարդալ “Մեհմանա՝ տխուր և փոքրիկ գյուղ…”

«Ես լապտերավառն եմ, զանգահարը հետո պիտի գա»

Իգնատ Մամյանր 60 տարեկան է: Հոբելյանական երեկոյին, որը տեղի ունեցավ ՀՀ գրողների միության դահլիճում, ներկա էին ընկերներր, բարեկամներն ու հարազատները, նրա ստեղծագործությունների երկրպագուները: Դահլիճը լեփ-լեցուն էր: Բեմում, իր համար մի քիչ անսովոր կարգավիճակով, Իգնատ Մամյանն ընդունում էր ծափողջույները, նվերներն ու շնորհավորանքները, նաև՝ ընկերների հիշողությունները՝ ապրած, անցած կյանքի լուսավոր պատմությունները: Շարունակել կարդալ “«Ես լապտերավառն եմ, զանգահարը հետո պիտի գա»”

Բի­ջոն ծո­վափ է գնում

Մենք բոլորս դատապարտված ենք օձի սարսափին։ Քանի՜ քանիսին սպանեցին՝ բարաքաշարի տակ, շրջակա մացառուտներում, նույնիսկ տների մեջ՝ մահճակալների տակ գալարված, ու դարձյալ նա կա ու կա։ Ահա Բիջոն գործից եկել, մազերն ու թավ հոնքերը ցեմենտի փոշուց ճերմակած նստել է բռնչենու տակ՝ իրենց փակ տնակի դիմաց ու դանթում է։ Շարունակել կարդալ “Բի­ջոն ծո­վափ է գնում”

Եվ եղավ պատերազմ…

Նոր գիրք` նվիրված Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի 1990-1992թթ. ինքնապաշտպանությանը

— Ծանր, հզոր թևերը թափահարելով, աչքերում՝ ամպրոպի հրաշեկ ցոլքեր, քամու և անձրևի շառաչների միջով թռչում էր արծիվը հավերժական լեռների վրայով, և փետուրներից հին կայծակների փշրանքներ էին կաթկթում անտառների ու քարափների վրա։ Վերջին անգամ նա երկինք էր բարձրացել Սասնա ըմբոստ լեռներից, Տարոնի դաշտով, Եփրատի դրախտային ու ողբերգական հովիտների վրայով հասել արաբական անապատները, վրիժառու ըմբոստությամբ շառաչել Դեր-Զորի մռայլ, արյունոտ ավազաբլուրների վրա, հետո հուժկու թևաբախումներով կրկին վերադարձել արծվաբույն հայոց աշխարհ, հավերժության ամբողջ ուժով մոլեգնել Բաշ-Ապարանի ու Սարդարապատի երկինքներում, իր շառաչի արձագանքներով լցրել Սյունյաց լեռները և յոթանասուն տարի անց, որ չնչին ակնթարթ է նրա պես հավերժի համար, ահա գալիս է դեպի թշնամու դեմ բարձրացող մեր ալեկոծ եզերքը։ Այդ արծիվը մեր հայոց ազգի հավերժական ոգին է, որ անցել է երկնային ու երկրային հազարավոր փոթորիկների միջով և ամեն փորձությունից հետո առավել է զորեղացել։ Շարունակել կարդալ “Եվ եղավ պատերազմ…”