Հազարից մեկ գրվող բանաստեղծություն

Բանաստեղծ Իգնատ Մամյանը 18 գրքի հեղինակ է: Զարմանալի կհնչի, սակայն այդքանից միայն 5-ն է բանաստեղծությունների ժողովածու: Գրողը մտել է նաև արձակի տարածք, և սա է արձանագրված փաստը: Չբացատրի, չապացուցի էլ՝ ամենավերջին քերթվածը («Հին ընկերներիս») կարդում ես ու հասկանում, որ ժանրային անցումը փուլային անհրաժեշտություն չի եղել, այլ հոգու կատարելագործված պահանջ:

* * *

Հին ընկերներիս

Շքեղ գնացքները կհեռանան կրկին
Իրենց երանելի նվագներո՜վ, լույսո՜վ,
Ու հին կայարանի անձրևահար մայթին
Մենք կմնանք դարձյալ մեր հի՜ն մի քանիսով: Շարունակել կարդալ “Հազարից մեկ գրվող բանաստեղծություն”

Արծաթե եզերքի անմար Լույսը

Քո խաչը ծանր է, ճանապարհը՝ ձիգ,
Բայց մի՛ անիծիր բախտն ու արարչին,
Քեզ չէ՞ որ ինքդ դատապարտեցիր
Այս ճամփորդությանն ու ծանր խաչին… Շարունակել կարդալ “Արծաթե եզերքի անմար Լույսը”

Ինձ սերն է ապրեցնում

Բանաստեղծ Իգնատ ՄԱՄՅԱՆԸ` գրականության ու ժամանակի մասին

Ignat_Mamyan— Նյութի համատարած գերիշխանության, կոպիտ բախումների ու քաղաքական գռեհիկ աղմուկների այս ժամանակում ի՞նչ է բանաստեղծությունը կամ նա կա՞ ընդհանրապես…

— Տայգայի խորքերում կան տնակներ, որ նախատեսված են որսորդներին ձնաբքերից, գազաններից ու այլ աղետներից պաշտպանելու համար: Դրանցում պարտադիր լինում են առաջին անհրաժեշտության որոշ պարագաներ` լուցկի, նավթավառ, չոր փայտ, վառարան և այլն: Բանաստեղծությունն ինձ համար այդպիսի տնակ է: Ներս եմ մտնում, դուռն ամուր փակում ներսից և հանձնվում նրա երանելի առանձնությանը: Շարունակել կարդալ “Ինձ սերն է ապրեցնում”