ՈՐ ՏԱՃԱՐԸ ՉԴԱՌՆԱ ԲԱԲԵԼՈՆՅԱՆ ԱՇՏԱՐԱԿ

Հարցազրույց բանաստեղծ և հրապարակախոս Իգնատ Մամյանի հետ

-Երկու ամսից տեղի կունենա Գրողների միության հերթական համագումարը: Հասարակության այն մասը, որին հետաքրքրում է մեր գրական կյանքը, ուշադիր հետևում է մերթընդմերթ բորբոքվող «կռիվներին»:

-Գրողների միությունը թատրոն չէ, որի ներկայացումները ձեր ասած հասարակությունը ընդունի կամ չընդունի: Նա կարող է գնահատել իրեն մատուցվող գրական արժեքը՝ ինչպես կարողանում է կամ ինչպես ուզում է: Բայց գրողի հետ հասարակությունը գործ չունի, ինչպես, ասենք, վերջին երկու տասնամյակում գործ չի ունեցել նրա հոգսի ու ցավի, տագնապի ու տառապանքի հետ: Մենք ի վիճակի ենք ինքներս քննելու և գնահատելու մեր ընտանիքում կատարվող երևույթները: Շարունակել կարդալ “ՈՐ ՏԱՃԱՐԸ ՉԴԱՌՆԱ ԲԱԲԵԼՈՆՅԱՆ ԱՇՏԱՐԱԿ”

«Հարգում եմ աչքերի մեջ ուղի՛ղ նայող տղամարդկանց»

Հ Ե Տ Ք Ե Ր

«Հիշում եմ սարսուռով: 85-ի գարնանը իմ հայրենիքում կռունկների երամը կործանվեց ջրամբարում: Նրանք չվել էին աշնանը, երբ ջրամբարը դատարկ էր…Ցավալի է, իմ սերնդակից գրողների երամը ևս կործանվեց…»:

Սրանք գրող Իգնատ Մամյանի խոսքերն են,որ նա ցանկացավ տեսնել մեր հարցազրույցի առաջաբանում: Իգնատ Մամյանը Վանո Սիրադեղյանի նախընտրական շտաբի պետն էր, իսկ հարցազրույցը վերաբերում է Վանո Սիրադեղյանին: Շարունակել կարդալ “«Հարգում եմ աչքերի մեջ ուղի՛ղ նայող տղամարդկանց»”

ԻԳՆԱՏ ՄԱՄՅԱՆ. «…ԵՐԲ ՆՅՈՒԹԸ ՀԱՂԹՈՒՄ Է ՈԳՈՒՆ»

Մեր թղթակցի հարցազրույցը բանաստեղծ Իգնատ Մամյանի հետ

«Հայաստան», 29/02/2000թ.

— Հայտնագործություն չենք անելու, եթե կարևորենք գրականության դերը սերունդներ դաստիարակելու, կրթելու գործում: Բայց այսօր իրողությունն այլ է՝ հիասթափեցնող. անգամ բուհերում ուսանող մեր երիտասարդության զգալի մասը, հավատացեք, չի ճանաչում Խորենացուն, ծանոթ չէ Նարեկացու անվանը, էլ չասենք՝ նրա հանճարեղ «Մատյան»-ին: Սոսկալի է, չէ՞… Շարունակել կարդալ “ԻԳՆԱՏ ՄԱՄՅԱՆ. «…ԵՐԲ ՆՅՈՒԹԸ ՀԱՂԹՈՒՄ Է ՈԳՈՒՆ»”

ՏԵ՛Ր ԼԻՆԵՆՔ ՄԵՐ ՑԱՎԻՆ

Հարցազրույց բանաստեղծ, հրապարակախոս, «Գրական թերթի» պատասխանատու քարտուղար
ԻԳՆԱՏ ՄԱՄՅԱՆԻ հետ
«Ժուռնալիստ» 09/1988

-Եթե  գաղտնիք չէ, Ձեր մեջ արդյո՞ք հաշտ ու խաղաղ են ապրում բանաստեղծն ու ժուռնալիստ- հրապարակախոսը:

-Ո՛չ: Երբեմն ամիսներով ոչ մի տող բանաստեղծություն չեմ գրում: Չի գրվում: Հրապարակախոսը ճնշում է բանաստեղծին իր հրատապ պահանջներով, ցավոտ հարցադրումներով: Այդ ինքնազրույցը հաճախ չափազանց սուր բնույթ է կրում: Օրինակ, հրապարակախոսն ասում է. «Դու կրքոտ բանաստեղծություն ես գրում ավերվող անտառի մասին, բայց, խոսքդ որքան էլ ճշմարիտ լինի ու անկեղծ, ասված է բանաստեղծությամբ: Ոչ մի պետական հիմնարկ չի նստում բանաստեղծություն քննարկելու, մանավանդ՝ նրա պատմած ցավի մեջ իրեն մեղավոր ճանաչելու: Չե՞ս կարծում, որ նման ասելիքներդ հրապարակախոսությա՛մբ պետք է ներկայացնես…»: Շարունակել կարդալ “ՏԵ՛Ր ԼԻՆԵՆՔ ՄԵՐ ՑԱՎԻՆ”

Ես կգրեմ այդ բանաստեղծությունը…

aravot-Գուցե սկսենք այն պահից, երբ առաջին անգամ զգացիր կորստի ցավը:

— Դա իմ ամենահին, ամենատխուր ու ամենապայծառ հիշողության մեջ է: Սարերում սքանչելի մայրամուտ էր, և մայրամուտի միջով մեր աստղաճակատ ալվան եզը տանում էին մսամթերման: Սարերն ինձ համար դատարկվեցին, առաջին անգամ զգացի, որ ԲԱՆ ԵՄ ԿՈՐՑՆՈՒՄ, ամբողջ գիշեր լաց էի լինում լեռնաձորի թանձր մոռուտում, աշխարհից թաքնված: Իսկ մոռուտում գազանի վտանգը շատ էր իրական, ու այդ գիշեր նաև հասկացա, որ ցավը հաղթում է վախին: Շարունակել կարդալ “Ես կգրեմ այդ բանաստեղծությունը…”

ԵԿԵԼ -ԱՆՑՆՈՒՄ ԵՄ ԱՅՍ ԱՇԽԱՐՀՈՎ…

Bumerang-Հարյուր տարի հետո, երբ մենք բոլորս հանձնված կլինենք հողին ու քամուն, տեսնես ովքե՞ր կհիշվեն այս ժամանակում ապրողներից:

-Քչերը: Շա՜տ քչերը: Գրականությունից՝ մի Հրանտ Մաթևոսյան, երաժշտությունից՝ մի Տիգրան Մանսուրյան, երևի մի քանիսն էլ՝ Սարյանի և Վահրամ Փափազյանի հետնորդներից: Բոլորը միասին ազատ կտեղավորվեն երկնային հյուրանոցի միջին մեծության մի սենյակում: Շարունակել կարդալ “ԵԿԵԼ -ԱՆՑՆՈՒՄ ԵՄ ԱՅՍ ԱՇԽԱՐՀՈՎ…”

Լույսը կգա Քրիստոսի հետ

ignatmamyanԵթե մինչ այդ սերը չկործանվի

«Առավոտի» հարցերը բանաստեղծ

Իգնատ Մամյանին

— «Ես թղթի վրա ժայռ նկարեցի, ու ժայռից բխած ծիրանի մի ծառ»: Քսան տարի առաջ գրած մի բանաստեղծության մեջ դու այսպես ես ներկայացրել Հայաստանի հակիրճ պատկերը: Իսկ այսօր…

-Դա Հայաստան բառանվան խորհուրդն է, որն ինձ համար երբեք չի փոխվելու: Իսկ Հայաստանի այսօրվա պատկերը բոլորիս համար, բոլորիս աչքի առջև նույնն է. մի վիթխարի տոնավաճառ, ուր խառնուխռիվ հորձանքով վաճառվում են երշիկ, ցավ, լուսամփոփ, կոշիկ, հիշատակ,վերարկու սեր, խիղճ, հաց, պատիվ և այլն: Շարունակել կարդալ “Լույսը կգա Քրիստոսի հետ”

«Ծմակուտը ես եմ…»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ ՀԵՏ
«Գրական թերթ», 23.11.1984 թ.

* * *

– Ձեր առաջին գրական ելույթից անցել է քսանհինգ տարի: Ի՞նչ կասեք Ձեր անցած ստեղծագործական ուղու, Ձեր թեմայի մասին, ինքներդ ինչպե՞ս եք գնահատում քսանհինգ տարվա Ձեր գրական վաստակը:

– Քիչ եմ գրել և դրանում մեղքի իմ բաժինն այնքան էլ մեծ չէ: «Ահնիձորի» չափազանցված արձագանքը, «Մենք ենք, մեր սարերը» վիպակի և ապա կինոսցենարի վիճարկումը ինչքա՜ն ուժ խլեցին ինձանից, որ կարող էր դառնալ գրական վաստակ, գեղարվեստական արժեք: Շարունակել կարդալ “«Ծմակուտը ես եմ…»”