ԴԵՐՎԻՇԸ

Մաշված լաթերի պես նետած ավազներին
Մեր երազները խեղճ ու կարոտներն անտուն,
Հոգնած հայացքներս մթնող հորիզոնին՝
Մենք սպասում էինք Անապատի Մարդուն։

Իմաստունի, մոգի շքեղ պատմուճանով
Նա գալու էր սիրո գավազանը ձեռքին,
Կախարդելու էր մեզ աստեղային ձայնով՝
Փոխարկելով մեր մեջ հառաչանքը երգի։ Շարունակել կարդալ “ԴԵՐՎԻՇԸ”

Գիրք՝ ապրելու ժամանակների

«Կյանքս չի փոխվել իմ ծննդյան օրից: Ես աճել, զորացել եմ անթիվ հազարամյակների ընթացքում»:

Ջեկ Լոնդոնի այս իմաստությունն է իր «Ոգեկանչը» գրքի բնաբան ընտրել Իգնատ Մամյանը: Մարդը ծնվում է ինչ-որ թվականի, բայց նրա ոգին ծննդյան թվական չունի: Այն գալիս է անհիշելի ժամանակներից, գալիս է ամեն ինչ տեսած, ամեն վերելք ու վայրէջք ապրած, գալիս է երջանիկ ու ապաբախտ, հաղթանակած ու պարտված, այդ ամենի մեջ մշտական երիտասարդություն նվաճած, գալիս է «խաչակիր անցյալով» ու ապագայի երազանքներով: Եվ նա, այդ ոգին, այդ աննկուն ուղևորը, առաջինը ճանաչում է իրեն անցյալում, հետո միայն ներկայում:

Շարունակել կարդալ “Գիրք՝ ապրելու ժամանակների”

Երկնային աղերս

… Եվ կռունկն ընկավ թևատարած:
Եվ մեծ երամի հին օրենքով
Ընկածի տեղը – վերքի պես բաց,
Չի լրանալու ուրիշ մեկով:

Ընկածի տեղը – իրենն է լոկ.
Նա պիտի ահեղ համբերությամբ՝
Գոյի ձևերում փոխարկվելով,
Դառնալով ծաղիկ, արցունք ու ամպ,

Շարունակել կարդալ “Երկնային աղերս”

Բ Ա Ռ Ը (Տեսանյութ)

eveningՆա ինձ երևաց կաղնու ստվերում՝
Անձրևի կապույտ շղարշը հագին,
Մի ձեռքով լույս էր խոտերին ցանում,
Մյուսով շոյում եղնիկի ձագին։

Մոտ արի, ասաց, մի վախեցիր, գառ,
Երբվանի՜ց այստեղ քեզ եմ սպասում…
Եվ արցունքներս սրբեց քնքշաբար,
Եվ տարածելով ձեռքը մշուշում՝
Ինձ տվեց մի բուռ կայծկլտուն ասուպ։ Շարունակել կարդալ “Բ Ա Ռ Ը (Տեսանյութ)”

ԱՆԾԱՆՈԹԸ

776699Ոչ անունն եմ հիշում, ոչ՝ պատկերը հիմա-
Ո՞վ Էր, ո՞ւր էր գնում թխպոտ արահետով,
Հին սրինգը ծոցում հառաչում էր կամաց,
Ու մախաղն էր լցվում անձրևային մութով։

Ա՜խ, սրինգը ծոցում, մաշված մախաղն ուսին,
Մինչ օրորում էին ցուրտն ու մշուշը մեզ,
Նա պատմում էր շքեղ անհայտության մասին,
Եվ շողշողում էին բառերն աստղերի պես։ Շարունակել կարդալ “ԱՆԾԱՆՈԹԸ”

Ա Ն Ա Ռ Ա Կ Ը

8432701639Հայացքս շաղված, մարմինս հիվանդ
Եվ աչքերիս տակ — կապտավուն բծեր,
Աղոտ մի հույսով, թե վերջին պահին
Ճակատագիրն ինձ տեր լինի գուցե,

Ես փախչում էի մութ փողոցներով՝
Մահվան ոռնացող սարսափն իմ հոգում,
Ու իմ ետևից վառվող ջահերով
Հորձանք էր տալիս ամբոխն ահարկու։ Շարունակել կարդալ “Ա Ն Ա Ռ Ա Կ Ը”

ԵՂԵՐԵՐԳ ՍԻՐՈ ԾՆՆԴՈՎ

ignatmamyanԹխպոտ երկինք, դատարկ հովիտ, վայրի ծով.—
Ես չկայի, դու չկայիր, նա չկար.
Անձրևահար բլուրների վրայով
Անցնում էին թռչունները խուռներամ։

Գնում էին դեպի ծառերը հեռու՝
Օդը լցրած աղեկտուր կանչերով,
Ու չէր փոխվում ոչի՜նչ, ոչինչ աշխարհում՝
Սառն արևի վառվելով ու հանգչելով։ Շարունակել կարդալ “ԵՂԵՐԵՐԳ ՍԻՐՈ ԾՆՆԴՈՎ”

ԼԱՐԱԽԱՂԱՑԸ

ignatmamyanՆա — սփոփանք և ամոքում.
Նա եկել էր իբրև տեսիլք,
Որ ամբոխի մռայլ հոգում
Սփռի հունդեր ծաղկալույսի։

… Կանաչ հովիտ, հանգչող ցոլքեր-
Մեղմ հնչում էր նվագածուն,
Չէր ունեցել ամբոխը դեռ
Այդպիսի սեր ու հիացում։

Հագել էր նա կանաչ ատլաս
Ու կապել էր կարմիր գոտի,
Վառվում էին շորերը խաս
Ցոլքերի մեջ մայրամուտի։ Շարունակել կարդալ “ԼԱՐԱԽԱՂԱՑԸ”