Եդեմական հովտի լեգենդը

Նամակ ընկերոջս՝ Մարատ ՋԱՆՎԵԼՅԱՆԻՆ

Մարատ, եղբայրս.

Կա հրաշալի մի հովիտ, որ չի նշված աշխարհի ոչ մի քարտեզի վրա, ոչ մի հանրագիտարանում։

Նրա անտառներն ու ծաղկաշունչ բացատները լցված են ալեբաշ նժույգների արծաթե խրխինջներով, և մաքուր ջրերում ձկները խենթանում են խոշոր աստղերի շքեղ արտացոլանքից։ Շարունակել կարդալ “Եդեմական հովտի լեգենդը”

ԳՆՉՈՒՀԻ ԼԵԼԱՆ

Լելա, չքնաղ իմ գնչուհի,
Լելա, անբախտ բախտագուշակ,
Դեռ հին հուրն է քեզ հիշելիս
Ցավով մխում իմ կրծքի տակ…

Ահա կրկին, ահա նորից
Հանձնվում եմ քո թանկ հուշին,
Եվ իջնում է թարթիչներիս
Հարդագողի ոսկե փոշին:

Քո ծիծաղն է անուշ զնգում,
Քո շշուկն է շրշում անվերջ,
Քո պատկերն է քնքուշ ծաղկում
Կյանքի աստղոտ ջրերի մեջ… Շարունակել կարդալ “ԳՆՉՈՒՀԻ ԼԵԼԱՆ”