Հովհաննես Շիրազ

Հեկեկում են զանգերը արնագույն միգում —
Նաիրական վերքերի մրմուռ է ու ցավ.
Աղետավոր մշուշ է տաճարի բակում.
Մշուշի մեջ՝ մատաղի գառներ ցիրուցան։

Սիամանթո, Վարուժան — զոհեր են վաղուց։
Մեծ լոռեցին աշխարհում այլևս չկա։
Պոետական լեռների մթին վիհերից
Բարձրանամ է Չարենցի հողմը խելագար։

Աղետավոր մշուշից ելնում է մի որբ՝
Նարեկացու համբույրը առած ճակատին,
Երակներում՝ նաիրյան արյունը երգող.
Եվ հայացքը՝ սգավոր լեռան գագաթին։ Շարունակել կարդալ “Հովհաննես Շիրազ”

ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ

Դեմքս հպել անցյալի խոնավ ապակուն —
Անձրևային մութի մեջ տեսնում եմ հազիվ.
Ճռնչում է հնօրյա կարուսելն այգում,
Առկայծում է մշուշից լապտերը գազի։

Դու հիվանդ ես։
Եվ հանգչող աչքերդ խոնավ
Մի տեսիլք են աղերսում հսկա խավարից.-
Քո դեմ վերջին մի անգամ ցոլցլում է Նա՝
Տխուրաչյա երկիրը — կապույտ Նաիրի։

Մի կառափ է գլորում փողոցով քամին։
Ատամների տակ սեղմած սևացած լեզուն՝
Գլորվում է,
Եվ մտքերն ամեն ցնցումից
Հառաչում են ցավագար կառափի ներսում։ Շարունակել կարդալ “ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ”

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ

Վաղնջական ցոլքերից նաիրական հրի
Դու հառնում ես անվախճան — որպես հավետ վկա,
Որպես մի հին պատմություն մեր սեպագիր քարի՝
Կասկածներով հալումաշ, ուժով առնական:

Կարսը՝ հեռու և մշուշ-մորմոք ու այգի,
Եվ Կարինե Քոթանջյան, և տետրեր կապույտ,
Եվ խառնված հողմերին քո ժամանակի՝
Քարուխռիվ օրերով թռչում ես անփույթ:

Թող սպասեն գառները եկեղեցու բակում:
Դու գնում ես, որ դառնաս խարազան ու համբույր՝
Հավիտյանս թողնելով միգամած այգում
Եվ Կարինե Քոթանջյան, և տետրեր կապույտ: Շարունակել կարդալ “ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ”

ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ

hamosahyan1.

Հորանջում էին կածանները թաց,
Եվ ի՞նչ էր տեսել ժայռը երազում…
Քարափի գլխին իրար խառնված
Կայծկլտում էին աստղեր ու մասուր։

Քարայրների մեջ խշշում էր քամին,
Լույսի բուրմունք էր, շքեղ առավոտ,
Մեկը կանգնել էր անձավի շեմին՝
Աչքերը` խոնավ, ձեռքերը՝ կավոտ։ Շարունակել կարդալ “ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ”

ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ

vahagndavtyan

Լույսի շառաչ է կրկին, ամպրոպի ճիչ, ուրցի բույր,-
Վեր կաց, վեր կաց, Բանաստեղծ, գնա լեռները կապույտ։

Այնտեղ նվագ է հիմա, շողի թրթիռ է վետ-վետ,
Արթնացել են մշուշից ամեն ծերպ ու արահետ,

Ու շաղ տալով քարափին շամանդաղ ու աստղաջուր՝
Քո տեսած այն առաջին առավոտն է ղողանջում։

Շարունակել կարդալ “ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ”