Իգնատ Մամյան. «Վիրավոր լեռան ճիչը» (Լրացվող)

«Վիրավոր լեռան ճիչը» փաստավավերագրական գրքի շնորհանդեսը Հայաստանի գրողների միությունում
2006 թ. մարտի 14 (ՄԱՍ I)

* * * Շարունակել կարդալ “Իգնատ Մամյան. «Վիրավոր լեռան ճիչը» (Լրացվող)”

ՎԻՐԱՎՈՐ ԼԵՌԱՆ ՏՆՔՈՑԸ

Չնայած մամուլով և հեռուստատեսությամբ անընդհատ լսում ենք, թե դարավերջի ազատամարտին գրողները չեն անդրադառնում, սակայն անընդհատ նորանոր գրքեր են հայտնվում ընթերցողների սեղաններին:Հատկապես ՝ վավերագրություններ: Ճիշտ է, որ  դրանցից եզակիներն են գրված հավաստի տվյալների հենքի վրա և բավարար գրագիտությամբ:

Այդ եզակիներից է Իգնատ Մամյանի «Վիրավոր լեռան ճիչը» փաստագրական վեպը: Այն կարդացվում է հաճույքով և մեկ շնչով, լեզուն անպաճույճ է, ոճը՝ գայթակղիչ: Հեղինակը հենց առաջին էջերից ընթերցողի համար թակարդներ է պատրաստում, խոսում ակնարկներով: Վեպը 1991թ. Նոյեմբերյանի շրջանի Ոսկեպար գյուղի մոտ տեղի ունեցած մայիսյան ողբերգության անհայտ մանրամասների և գործողության մութ էջերի բացահայտման մասին է: Շարունակել կարդալ “ՎԻՐԱՎՈՐ ԼԵՌԱՆ ՏՆՔՈՑԸ”

«ՄԱՐԼԵԶՈՆՅԱՆ ԲԱԼԵՏ»

Դարձյալ հարկադիր ետդարձ դեպի իրադարձության սկզբները

1991թ. գարնանը ծավալված պատերազմի նախաբեմերում մենք արդեն ունեինք կռիվ ու արյուն տեսած հարյուրավոր տղերք, որ արիության դասեր էին անցել Արցախի լեռներում, Հայաստանի հարավային սահմանների պահպանության մարտերում: Շարունակել կարդալ “«ՄԱՐԼԵԶՈՆՅԱՆ ԲԱԼԵՏ»”

Նվիրում Ոսկեպարի մարտերի 15-ամյակին

1991 թ. մայիսի 6-ին, Ոսկեպար սահմանամերձ գյուղը շրջափակված էր խորհրդային բանակի զորքով ու օմօնականներով: Հրաման տրվեց գյուղը դատարկել պաշտպաններից` հիմնականում ոստիկաններից… Գյուղի ինքնապաշտպանության համար մղված կռվում ոստիկանությունը ապացուցեց, որ ինքը ոչ միայն երկրի ներսի կարգ ու կանոնը պահպանելու համար է, այլեւ զենքը ձեռքին կռվելու: Ոսկեպարը լինելով հարավային դարպասը, կարեւոր նշանակություն ու դեր խաղաց` թշնամուն հետ շպրտելով սահմանամերձ տարածքներից: Շարունակել կարդալ “Նվիրում Ոսկեպարի մարտերի 15-ամյակին”

«Վիրավոր լեռան ճիչը» իմ բողոքի ձայնն է

ignatmamyanԱսում է հեղինակը՝ գրող, հրապարակախոս Իգնատ Մամյանը

– Շուրջ մեկուկես տասնամյակ առաջ, Ոսկեպար գյուղի 1991 թվի մայիսյան արյունոտ դեպքերի կապակցությամբ Դուք տպագրեցիք «Եղերական լուսաբաց» գիրքը՝ այն կոչելով ցավի ու հիշողության մատյան։ Առաջաբանում խոստացել էիք ողբերգական իրադարձություններին անդրադառնալ նաեւ տարիներ անց՝ բոլոր հանգամանքների մանրազնին վերլուծությունից հետո։ Եվ ահա լույս է տեսել Ձեր՝ «Վիրավոր լեռան ճիչը» հրապարակախոսական վեպը։ Կարո՞ղ ենք ասել, թե Դուք կատարեցիք Ձեր խոստումը։
– Չգիտեմ։ 14 տարի շարունակ ես զբաղվել եմ հայ ոստիկանների կոտորածի եւ գերեվարության հանգամանքների ուսումնասիրմամբ։ Հանդիպել եմ բազմաթիվ մարդկանց, գրի առել տասնյակ կարծիքներ եւ իմ եզրահանգումներով դրանք ներկայացրել ընթերցողին։ Կատարվածին վերջնական գնահատական տալը մի հոգու բան չէ, հիմա՝ գրքի տպագրությունից հետո, մենք միասին պիտի արտահայտենք մեր կարծիքը։ Շարունակել կարդալ “«Վիրավոր լեռան ճիչը» իմ բողոքի ձայնն է”

Վիրավոր լեռան հիշողությունը

Այս գիրքն անտարբերների համար չէ, համակերպվողների, այսպահային շահը նախընտրողների համար չէ, նրանց համար չէ նաև, ովքեր սիրում են անհիշողության խաղաղ բացատները կամ մանկուրտի հայրենազուրկ ապագան: Այս գիրքը նրանցն է, ովքեր երկրի ու ժողովրդի կենսագրությունն ապրում են որպես սեփական կյանքի ժամանակ, յուրաքանչյուր ծնունդ ու մահ ընկալում իբրև սեփական սկզբի ու վերջի խորհուրդ: Շարունակել կարդալ “Վիրավոր լեռան հիշողությունը”

Եվ եղավ պատերազմ…

Նոր գիրք` նվիրված Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի 1990-1992թթ. ինքնապաշտպանությանը

— Ծանր, հզոր թևերը թափահարելով, աչքերում՝ ամպրոպի հրաշեկ ցոլքեր, քամու և անձրևի շառաչների միջով թռչում էր արծիվը հավերժական լեռների վրայով, և փետուրներից հին կայծակների փշրանքներ էին կաթկթում անտառների ու քարափների վրա։ Վերջին անգամ նա երկինք էր բարձրացել Սասնա ըմբոստ լեռներից, Տարոնի դաշտով, Եփրատի դրախտային ու ողբերգական հովիտների վրայով հասել արաբական անապատները, վրիժառու ըմբոստությամբ շառաչել Դեր-Զորի մռայլ, արյունոտ ավազաբլուրների վրա, հետո հուժկու թևաբախումներով կրկին վերադարձել արծվաբույն հայոց աշխարհ, հավերժության ամբողջ ուժով մոլեգնել Բաշ-Ապարանի ու Սարդարապատի երկինքներում, իր շառաչի արձագանքներով լցրել Սյունյաց լեռները և յոթանասուն տարի անց, որ չնչին ակնթարթ է նրա պես հավերժի համար, ահա գալիս է դեպի թշնամու դեմ բարձրացող մեր ալեկոծ եզերքը։ Այդ արծիվը մեր հայոց ազգի հավերժական ոգին է, որ անցել է երկնային ու երկրային հազարավոր փոթորիկների միջով և ամեն փորձությունից հետո առավել է զորեղացել։ Շարունակել կարդալ “Եվ եղավ պատերազմ…”