ԴԵՐՎԻՇԸ

Մաշված լաթերի պես նետած ավազներին
Մեր երազները խեղճ ու կարոտներն անտուն,
Հոգնած հայացքներս մթնող հորիզոնին՝
Մենք սպասում էինք Անապատի Մարդուն։

Իմաստունի, մոգի շքեղ պատմուճանով
Նա գալու էր սիրո գավազանը ձեռքին,
Կախարդելու էր մեզ աստեղային ձայնով՝
Փոխարկելով մեր մեջ հառաչանքը երգի։ Շարունակել կարդալ “ԴԵՐՎԻՇԸ”

ՎԻՐԱՎՈՐ ԼԵՌԱՆ ՏՆՔՈՑԸ

Չնայած մամուլով և հեռուստատեսությամբ անընդհատ լսում ենք, թե դարավերջի ազատամարտին գրողները չեն անդրադառնում, սակայն անընդհատ նորանոր գրքեր են հայտնվում ընթերցողների սեղաններին:Հատկապես ՝ վավերագրություններ: Ճիշտ է, որ  դրանցից եզակիներն են գրված հավաստի տվյալների հենքի վրա և բավարար գրագիտությամբ:

Այդ եզակիներից է Իգնատ Մամյանի «Վիրավոր լեռան ճիչը» փաստագրական վեպը: Այն կարդացվում է հաճույքով և մեկ շնչով, լեզուն անպաճույճ է, ոճը՝ գայթակղիչ: Հեղինակը հենց առաջին էջերից ընթերցողի համար թակարդներ է պատրաստում, խոսում ակնարկներով: Վեպը 1991թ. Նոյեմբերյանի շրջանի Ոսկեպար գյուղի մոտ տեղի ունեցած մայիսյան ողբերգության անհայտ մանրամասների և գործողության մութ էջերի բացահայտման մասին է: Շարունակել կարդալ “ՎԻՐԱՎՈՐ ԼԵՌԱՆ ՏՆՔՈՑԸ”

Հ Ա Յ Ը

Լուսանկարը՝ «Hetq.am»-ի
Լուսանկարը՝ «Hetq.am»-ի

Քրիստոնյա երկրի գմբեթների վրա
Զրնգում են խաչերն աղետալի ճիչով.
Բիբլիական լույսը աչքերի մեջ վառած`
Ո՞ւր է գնում հայը
Ալեկոծված դարի տագնապների միջով:

Ո՞ւր է գնում հայը.
Դեմը՝ դավեր ու ոխ,
Սև չարության ամպն է դեմքին շնչում,
Կաղկանձում են շուրջը կրքեր ասպատակող
Ու ձորերից լուսնի շնագայլն է հաչում: Շարունակել կարդալ “Հ Ա Յ Ը”

ԵՐԳ ՊԱՏԱՆՈՒԹՅԱՆ

Անտառավերջի կաղնիների տակ
Մենք բաժանվեցինք։
Եվ նա՝ արարված
Ամպրոպի լույսից, մեղրի բուրմունքից
Ու մթնշաղից,
Մնաց հավիտյան այն հովիտներում,
Որպես կաղնուտում նվագող քամի
Եվ լեռնաձիու

Խոնավ աչքերում շողացող թախիծ։
Նա մնաց որպես
Հավիտենական ձայնը ջրվեժի-
Անդունդների մեջ
Անվախճանորեն հնչող արձագանք,
Եվ ձորերն ի վար, հովիտներն ի վար
Ահա խենթորեն
Ծաղկաթերթեր է թափում կապուտակ։

Շարունակել կարդալ “ԵՐԳ ՊԱՏԱՆՈՒԹՅԱՆ”

ԲԱՆԱՍՏԵՂԾՆԵՐԸ

Մենք փոքրի՜կ, փոքրիկ թագավորներ ենք
Մեր փոքրի՜կ, փոքրիկ տիրություններով։
Եվ դրոշները մեր արքայական
Ծփում են բոլոր քամիների մեջ,
Եվ նժույգները մեր արքայական
Վրնջում են խուլ
Դարպասների դեմ Անհայտ աշխարհի,
Եվ նիզակներից մեր արքայական
Աստղերի դեղին արյունն է ծորում։ Շարունակել կարդալ “ԲԱՆԱՍՏԵՂԾՆԵՐԸ”

ՀՐԱԺԵՇՏ ՀՈՐՍ

Ձյունախառն անձրև ու քամի է պաղ,
Անտեր թախիծ է թաղման մեղեդու:
Իմ ընկերների ուսերի վրա
Հայրս գնում է ի հավերժություն:

Էհ, բարով գնաս, իմ հոգնած ծերուկ,
Քո խեղճ կյանքը քեզ շատ էր չարչարել,
Բայց պառավներ կան սգո թափորում,
Որ լա՛վ են հիշում օրերդ ջահել… Շարունակել կարդալ “ՀՐԱԺԵՇՏ ՀՈՐՍ”

ԱՆՁՐԵՎԻՑ ՀԵՏՈ

Շեկ ցոլանքները հանգան,
Անձրևի ձայնն է լռում։
Փչակներում ամպրոպի
Արձագանքն է մարմրում։

Եվ ճյուղերով բքահար,
Արմատներով հոգնամած,
Հևո՜ւմ էին մշուշում
Կաղնիները ծանր ու թաց։ Շարունակել կարդալ “ԱՆՁՐԵՎԻՑ ՀԵՏՈ”

Գիրք՝ ապրելու ժամանակների

«Կյանքս չի փոխվել իմ ծննդյան օրից: Ես աճել, զորացել եմ անթիվ հազարամյակների ընթացքում»:

Ջեկ Լոնդոնի այս իմաստությունն է իր «Ոգեկանչը» գրքի բնաբան ընտրել Իգնատ Մամյանը: Մարդը ծնվում է ինչ-որ թվականի, բայց նրա ոգին ծննդյան թվական չունի: Այն գալիս է անհիշելի ժամանակներից, գալիս է ամեն ինչ տեսած, ամեն վերելք ու վայրէջք ապրած, գալիս է երջանիկ ու ապաբախտ, հաղթանակած ու պարտված, այդ ամենի մեջ մշտական երիտասարդություն նվաճած, գալիս է «խաչակիր անցյալով» ու ապագայի երազանքներով: Եվ նա, այդ ոգին, այդ աննկուն ուղևորը, առաջինը ճանաչում է իրեն անցյալում, հետո միայն ներկայում:

Շարունակել կարդալ “Գիրք՝ ապրելու ժամանակների”

ՃԱՆԱՊԱՐՀԸ ՏԱՆՈՒՄ ԷՐ ԴԵՊԻ ՄԱՀ

Դարեր անցան, ու այդպես էլ չհասկացանք, որ հայրենիքի սեր կոչվածը կեղծ և սխալ արտահայտություն է: Սիրում են կնոջը, երեխային, մերձավորին: Հայրենիքը հեռու կամ մոտ որևէ մեկը չէ, որին սիրես կամ չսիրես: Մի՞թե հնարավոր է սիրել օդը, որ շնչում ենք, ջուրը, որ խմում ենք, արևի տաք լույսը, որի ներքո հարատևում է մարդկային գոյությունը: Դրանք կենսական և բացարձակ անհրաժեշտություններ են, առանց այդ ամենի բացառվում է կյանքը՝ ոչ միայն տխուր կամ ուրախ, այլև ընդհանրապես: Եվ իր ազգի արյունն ու ճակատագիրը կրող մարդու համար ամենայն ինչ բացառվում է նախ և առաջ առանց հայրենիքի: Եղել են ու կան Սարոյանի պես վիթխարի անհատականություններ, ովքեր պարզապես ապրելուց բացի ազգային գեներով, հավատով ու նպատակներով դրսևորվել են նաև հայրենիքի աշխարհագրական տարածքից դուրս: Բայց դրանում գաղտնիք չկա. այդ մեծերը հայրենիքը կրում են իրենց մեջ… Շարունակել կարդալ “ՃԱՆԱՊԱՐՀԸ ՏԱՆՈՒՄ ԷՐ ԴԵՊԻ ՄԱՀ”