Ընծայագրեր

Ընկերոջս՝ վերջին բնապաշտ բանաստեղծին։


Սիրով՝ Վանո, 1983 («Կիրակի»)

* * *

Արցախի ու Նոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի պատվի համար արյուն տված  հայրենասերին, տաղանդավոր բանաստեղծ, արձակագիր և իմ բարեկամ Իգնատ Մամյանին ու նրա համբերատար ու քնքուշ կեսին՝ Արմինեիս, նվիրում եմ գիրքս սիրով ու սրտանց…

Մետաքսե
17.05.2008, ք. Երևան («Ճակատագրական կին»)

* * *

Հրաշալի և հայավայել բանաստեղծ եղբորս՝ Իգնատ Մամյանին:

Միշտ խոր հավատով՝
Լյուդվիգ Դուրյան. 02.10.2001(«Արև խաչքար»)

* * *

Թանկագին ընկերոջս՝ Իգնատ Մամյանին, պայծառ բանաստեղծին ու հանճարեղ մարդուն:

hovhannesghazaryan2

Հովհաննես Ղազարյան
26.10.1979, («Ինքնանկար»)

Ընկերոջս՝ Իգնատ Մամյանին, բանաստեղծության, հոգու ու ցավի անզուգական ուսուցչիս և, իհարկե, աննման քրոջս՝ Արմենուհուն, որին այնքան նեղություն եմ պատճառել:

Ընդմիշտ ազնիվ նվիրյալ՝ Ձեր բարեկամ՝

2005, («Երևանյան էպոս»: Պոեմներ)

* * *

Ընկերոջս՝ Իգնատ Մամյանին՝ նուրբ ու հուզական բանաստեղծին, հրաշալի մարդուն:

Blbulyan

Սիրով ու լավագույն ցանկություններով՝
Լևոն Բլբուլյան
30.11.1979 («Քեզ սերն է ծնել»)

Իմ ընկերոջն ու տաղանդավոր գրչեղբորը՝ Իգնատ Մամյանին՝ հին օրերի պայծառ հուշով ու ջերմությամբ:

07.02.2002(«Ժամանակ և դեմքեր». 33 հարցազրույց

* * *

Սիրելի ընկերոջս՝ Իգնատին՝ իր անձի և տաղանդի նկատմամբ ունեցած խոր հավատով և լավագույն մաղթանքներով՝ Հրաչիկից:

Արևշատությամբ՝

Հրաչյա Բայրամյան
07.06.1983  («Ակնարկներ վրաց նոր գրականության պատմության (1800-1890)

 * * *

Բանաստեղծ ընկերոջս՝ Իգնատ Մամյանին՝ սիրով ու եղբայրաբար: Իգնատ ջան, թող Աստված մեզ հասցնի մեր երազանքների Բարեհուսո հրվանդանին:

Լուսանկարը՝ «Aravot.am»-ի

Դավիթ Գասպարյան
Երևան, 25.05.1984 («Ժամանակ և շարժում»)

* * *

Իգնատ Մամյանին՝ տաղանդավոր գրողին, որի ընդգրկումներն ինձ հիացմունք են պատճառում:

khhachatryan

Խոր հարգանքով՝

Հայկ Խաչատրյան
18.06.1984 («Հացապատում»)

* * *

Իգնատ Մամյանին՝ հող ու ջրի ախպերությամբ, մեր ապրած ու ապրելիք կյանքի սիրով, եկող օրերի մեջ մնալու արդար հավատով…

mughnecyan

Վահագն Մուղնեցյան
21.01.1985 («Ճանապարհը շրջանակի մեջ»)

Իգնատ Մամյանին,-իմ բանաստեղծ ընկերոջը,- տարիների միջից ծնված մեր ախպերությունը թանկ պահելու հավատով…

09.06.1986 («Ալիզ»)

* * *

Սիրելի Իգնատին, տաղանդավոր բանաստեղծին, հրապարակախոսին՝ մեծ հաջողություններ և երջանկություն մաղթելով:

Marukhyan
Ռուբեն Մարուխյան
30.09.1987 («Մի տխուր հայրիկ»)

* * *

Սիրելի Իգնատին, հայ տոհմիկ մարդուն և արդար բանաստեղծին՝ մեր լավ օրերի, մեր կիսած ցորեն-հացի բույրերի անուշ զգացողությամբ՝
Սերգեյ Աթաբեկյան

07.02.1989 («Բառի կեցության խորհուրդը»)

* * *
Սիրելի Իգնատ Մամյանին՝ Նոր տարվա ջերմ մաղթանքներով:

2

Ի սրտե՝
Վարդգես Բաբայան

01.01.1991 («Պարույր Սևակի հետ»)

* * *

Թանկագին Իգնատ Հմայակի Մամյանին, հայ բնաշխարհի տաղանդավոր արձակագիր, հրապարակախոս բանաստեղծին; Իմ անզուգական կրտսեր ընկերոջը:

Լավագույն ցանկություններով՝
Սամվել Ցուցուլյան

09.08.1992 («Քրեագետի օրագրից»

* * *

Գրչեղբորս՝ Իգնատին, իր գիրքն ստանալու ցանկությամբ։

Հովիկ Վարդումյան
21.11.1996 («Այսպես են մեռնում արծիվները»)

* * *

Ընկերոջս՝ Իգնատ Մամյանին՝ սիրով, եղբայրաբար, իր գրականության նկատմամբ խորագույն հավատով՝

Arthur-Antranikian_111716

Արթուր Անդրանիկյան

Երևան, 02.1997 («Այլընթաց»)

* * *

Շատ ու շատ հարգելի Իգնատ Մամյանին, տաղանդավոր բանաստեղծին, արձակագրին, հրապարակախոսին, մեր գերդաստանի հրաշալի բարեկամին, նվիրում ենք մեր եղբոր՝
Ռևիկի գիրքը, մաղթում, որ ամբողջ կյանքում իր հետ լինեն Ծովասարի մշտամորմոք կակաչներն ու անպարտելի Յարխուշտան…

hqdefault

Անտիկա և Ժորա (Գևորգ) Հակոբյաններ

10.02.1998
(Ռ.Գրիգորյան, «Յարխուշտա»):

*

Բանաստեղծ եղբորս՝ Իգնատ Մամյանին- սիրով, հավատով, նոր … հայտնությունների սպասումով:

kirakosyan

Ֆրունզիկ Կիրակոսյան

10.08.1999 («Իրիկնատեսիլ»)

* * *

Գրչեղբորս՝ Իգնատ Մամյանին, որի հետ կապված իմ հին օրերի անմոռաց հուշերով…

6c8fb931ce86f0b26ad1017eb7449842

Սարո Գյումրեցի

28.05.2002, Լոս Անջելես («Հեռավոր հուշերի մի քաղաք»)

* * *

Մեր սարերի ծփանքներն իր սրտի թրթիռներին խառնած երկնա-երկրավորին-Իգնատ Մամյանին, նրա արդար կեսին՝ սիրելի Արմենուհուն: Ձեզ հարուստ տեսնեմ և առողջ: Ձեր ու մեր սարերի անանց սիրով՝ Ձեր


Հրաչյա Մաթևոսյան

31.10.2002 ( «Խաչքար»)

* * *

Սիրով՝ ճանաչված գրող, բանաստեղծ, հրապարակախոս ընկերոջս՝ Իգնատ Մամյանին ամենաջերմ մաղթանքներով՝

Նիկոլայ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ-255x300

Ընկերդ՝ Կոլյա Շահնազարյան
18.04.2003 («Ես լեռներից սովորեցի բանաստեղծություն»

* * *

Իգնատ Մամյանին, տաղանդավոր, հոգեհարազատ գրողին, բարեկամաբար՝

maxresdefault

Նելլի Շահնազարյան
25.12.2003 («Իսկ ծափերը երկնքում»)

* * *

Հին ծանոթիս, ինձ հարազատ գրողին՝ Իգնատ Մամյանին՝ մեծ սիրով՝

khachik1

Խաչիկ Խաչեր
2004 («Գեներալների խաչմերուկը»)

* * *

Սիրելի Իգնատ և Սասուն Մամյաններին, ամենայն բարիք ձեզ և հին Երևանի ջերմ մաղթանքներ:

avagyyan

Էդվարդ Ավագյան
01.07.2004 («Երևանյան խճանկար»)

* * *

Եղբորս՝ հրաշալի բանաստեղծ Իգնատ Մամյանին:

th (1)

Ի սրտե՝

Ֆելիքս Բախչինյան
27.10.2004 («Հայ լինելու քաղցրությունը»)

* * *

Իմ սիրելի Իգնատ Մամյանին՝ եղբայրաբար և լավագույն մաղթանքներով։


Ներսես Աթաբեկյան
19.01.2005 («Երկվորյակ»)

* * *

Հարգարժան Իգնատ Մամյանին՝ երախտագիտությամբ ու լավագույն ցանկություններով:

Mirzoyann

Խորին հարգանքով՝
Սուրեն Միրզոյան
12.05.2005 («Բռնադատվածներ»)

Սիրելի Իգնատին՝ ջերմ մաղթանքներով ու ամենալավ ցանկություններով` նրա մարդկային բարձր նկարագրի և առաքինությունների հանդեպ:

04.10.1999 («Բարեկամավան»)

* * *

Իմ շատ սիրելի ընկերոջը՝ Իգնատ Մամյանին՝ եղբոր իրավունքով՝

maxresdefault (1)

Հրաչ Թամրազյան
06.06.2006 («Մի հոգու թատրոն»)

Իգնատ Մամյանին՝ տաղանդավոր գրչեղբորս, ջերմ մաղթանքներով:

05.11.2001 («Զվարթ գիտություն»)

* * *

Իմ տաղանդավոր բանաստեղծ ընկերոջը՝ Իգնատ Մամյանին…պոետական ջերմ սիրով…

vanatur

Վարդան Վանատուր

17.10.2007 («Անենթակա լռություն»)

***

Սիրելի Իգնատ Մամյանին՝ ճշմարիտ գրողին ու հային, հրաշալի մարդուն՝ ջերմորեն շնորհավորելով նրա հոբելյանը:

Հարազատի սիրով ու լավագույն մաղթանքներով՝
Սամվել Մուրադյան

29.10.2007, ք. Երևան («Գրական հանգրվաններ». գիրք Բ)

* * *

Իմ ամենալավ ու բարեհոգի ընկերոջը, իմ սիրելի Իգնատին՝ ամենաջերմ, ամենապայծառ ու անկեղծ ցանկություններով:

Սարգիս Խարազյան
19.05.1986 («Իրիկնաժամ»)

* * *

Իմ հայրենասեր հայրենակցին, սրտամոտ բարեկամին, կրտսեր ընկերոջը, շնորհաշատ բանաստեղծին, հրապարակախոսին և հարգելի Արմենուհուն՝ հավերժ հարազատությամբ:

Սամվել Ամիրխանյան
02.12.1984 («Խշշում են բարդիները»)